ABBYY Copy Translator՝ թարգմանչական iPhone ծրագիր

Իր Lingvo բառարանով հայտնի ABBYY ընկերությունը թողարկել է նոր թարգմանչական ծրագիր՝ ABBYY Copy Translator-ը iPhone սմարթֆոնների համար:

Ծրագրի օգտագործման եղանակը շատ պարզ է. տեղադրում եք այն սմարթֆոնում, այնուհետև ցանկացած ծրագրում անհասկանալի տեքստերի հանդիպելիս, պատճենում եք (copy) անհրաժեշտ հատվածը և մի քանի վայրկյան անց հայտնվում է զգուշացում-պատուհան թարգմանված տեքստով: Սեղմելով պատուհանի վրա, տեղափոխվում եք Copy Translate և արդեն կարող եք կարդալ ողջ թարգմանությունը: Այս կերպ կարելի է թարգմանել ցանկացած տեքստ:

Ծրագրում կարելի է կատարել հետևյալ կարգավորումները՝ լեզվի ընտրություն, թարգմանության ոլորտ և ավտոմատ թարգմանության միացում/անջատում: Բնականաբար, ծրագիրը մեծ տեքստերի թարգմանության համար այնքան էլ հարմար չէ, սակայն օպերատիվ թարգմանությունների համար իսկականն է: