Microsoft-ը ներկայացրել է Windows 8 ՕՀ-ի ինտերֆեյսի առաջին նմուշները

Windows 8 օպերացիոն համակարգի ինտերֆեյսի առաջին պաշտոնական լուսանկարները հայտնվել էին 2011թ.-ին, ինչը խոսում էր այն մասին, որ Microsoft-ը սկսել է նախագծել նոր օպերացիոն համակարգը ավելի վաղ քան սպասվում էր: UX Week 2012 կոնֆերանսի ժամանակ Microsoft-ից Ջենսեն Հարիսը իր ներկայացման ժամանակ ցուցադրել է Windows 8-ի ինտերֆեյսի 2010թ. լուսանկարներ: Դրանք դիզայներների առաջին էսքիզներն էին:

Ընկերության նոր ՕՀ-ի ինտերֆեյսի կոնցեպտի շուրջ աշխատում էի Microsoft-ի դիզայներների մեծ թիմը: Windows 8-ի ինտերֆեյսի նախագծումը մեկնարկել է Windows 7-ի գործարկումից ընդամենը 1 տարի անց:

Ներքոհիշյալ ներկայացնում ենք ձեզ Windows 8-ի ինտերֆեյսի առաջին լուսանկարները: