Apple-ն ամենավստահելի բրենդն է (հետազոտություն)

Ամերիկյան Consumer Reports ամսագիրը հրապարակել է էլեկտրոնային տեխնիկայի ոլորտի ամենավստահելի բրենդների վարկանշային աղյուսակը: DailyComm կայքն առաջարկում է ծանոթանալ վերոհիշյալ հետազոտության համակարգիչային տեխնիկայի սեգմենտի արդյունքներին:

Ամերիկայի օգտագործողներն առավել բավարարված են Apple ընկերության արտադրանքներով, որը վարկանշային աղյուսակում 78% է զբաղեցնում: Apple-ին հաջորդում են Dell-ը և Lenovo-ն, որոնք 59% վստահելիություն ունեն օգտագործողների շրջանակում: Ամենաքիչը վստահում են Acer, Asus, Emachines, HP, Gateway և Toshiba արտադրողներին՝ 54-56%:

Consumer Reports-ը նշում է Apple-ի առավելությունները մրցակիցների նկատմամբ՝ առաջնակարգ որակյալ դիզայն, օպերացիոն համակարգ, ժամանակակից թանկարժեք տեխնոլոգիաներ: 2012թ. 3-րդ կիսամյակում ընկերությունը վաճառել էր 4.9 մլն Mac համակարգիչ, որից 80%-ը MacBook նոութբուք: