Աշխարհի առաջին սմարթֆոնը 20 տարեկան է

20 տարի առաջ, 1992թ. նոյեմբերի 23-ին աշխարհում հայտնվել է Simon առաջին սենսորային սմարթֆոնը՝ IBM ընկերության արտադրության:

Այն ուներ 4.7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 293 х 160 պիքսել կետայնությանբ, օգտագործողի ինտերֆեյս, ծրագրերի տեղադրման հնարավորություն, ֆաքսի ստացում և ուղարկում, սթիլուս գրիչով կառավարման հնարավորություն, ստորագրությունների ստեղծման հնարավորություն, անլար լիցքավորում: Այն ժամանակների համար սմարթֆոնի այս տեխնիկական բնութագիրը ֆանտաստիկ էր: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում էր Datalight ROM-DOS-ը: Սարքը կշռում էր 0.5կգ:

Սմարթֆոնը վաճառքի հանվեց շնորհանդեսից 2 տարի անց՝ 1000 դոլար արժողությամբ: Եվ չնայած թանկարժեքությանը՝ այն վաճառվեց 50 000 օրինակով: