Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինգերը նախագծել է The Substitute Phone–ը, որը ստեղծում է սմարթֆոնի իմիտացիա բոլոր նրանց համար, ովքեր կախում ունեն դրանից և միշտ այն պահում են իրենց ձեռքում։
Պլաստիկից պատրաստված այս առարկան չափերով և կշիռով գրեթե չի տարբերվում իրական սմարթֆոնից, իսկ քարե գնդիկներով հնարավոր է ստեղծել սմարթֆոնով ամենահաճախը կատարվող գործողությունների իմիտացիա, ինչպես օրինակ` արգելաբացել, թերթել, մեծացնել և փոքրացնել պատկերը և այլն։
Դիզայների խոսքով` սա նախատեսված է մետրոյում կամ էլ հերթում սպասելիս առանց սմարթֆոնի ձանձրացողների համար։
«Ես նկատել եմ, որ շատ հաճախ մարդիկ ցանկություն են ունենում ստուգել սմարթֆոնը, նույնիսկ եթե չեն սպասում որևէ զանգի կամ էլ հաղորդագրության։ Այս դիտարկումերն ինչ ոգեշնչել են ստեղծել գործիք, որը կօգնի կանգնեցնել այդպիսի կախվածությունը»,– ասել է նա։
Քլեմենս Շիլինգերը հայտնել է, որ The Substitute Phone–ը դուրս կգա վաճառքի, իսկ թե երբ և ինչ կարժենա դեռևս հայտի չէ։