Google-ը կարտադրի սենսորային Chromebook

Google ընկերությունը կթողարկի սենսորային էկրանով աշխատող Chrome OS նոութբուք, հաղորդում է The Next Web-ը՝ հղելով China Times-ին: Նոութբուքը կունենա 12.85 դյույմ անկյունագիծ էկրան և կվաճառվի Google բրենդային անունով: Հիշենք, որ այսօր գոյություն ունեցող Chromebook նոութբուքերը թողարկում են Acer և Samsung ընկերությունները:



DigiTimes-ի տվյալներով, նոր սարքը Google-ի համար կարտադրի Compal Electronics ընկերությունը, իսկ սենսորային պանելը՝ Wintek-ը: Սպասվում է, որ նոր սենսորային Chromebook-ը վաճառքի դուրս կգա 2013թ. հունվար-մարտ ամիսներին: Նոութբուքի տեխնիկական բնութագիրն առայժմ հայտնի չէ:

Հիշենք, որ Chrome OS օպերացիոն համակարգը նախագծված է Linux ՕՀ-ի հիմքով: Համակարգի կենտրոնը բրաուզեր Chrome-ն է, որում օգտագործողը գործարկում է վեբ-ծրագրեր: Բրաուզերն ունի ներկառուցված ֆայլերի մենեջեր և վիդեոնվագարկիչ: