Microsoft-ը մտադիր է վաճառքի սրահներ բացել Եվրոպայում

Microsoft-ը մտադիր է Եվրոպայում բացել սեփական բրենդային խանութներ: Այս նպատակով ընկերությունը սկսել է բանակցել Եվրոպայում անշարժ գույքի խոշոր սեփականատերերի հետ, հաղորդում է The Financial Times-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:


Վերջիններիս խոսքով, առաջին վաճառքի սրահը ընկերությունը բացելու է Մեծ Բրիտանիայում: Պաշտոնական մեկնաբանություններ այս մասին Microsoft-ը դեռևս չի տարածում:

Այս կերպ, կարելի է ասել, որ Microsoft-ը կիրառում է նույն ռազմավարությունը, ինչ Apple-ը: Հիշենք, որ Apple-ին են պատկանում մոտ 400 խանութ աշխարհի 14 երկրներում: Ի տարբերություն Apple-ի՝ Microsoft -ն իր խանութներում կվաճառի այլ արտադրողների սմարթֆոններ՝ աշխատեղ Windows Phone օպերացիոն համակարգով: Օրինակ Nokia Lumia-ները: Բացի դրանից, խանութներից հնարավոր կլինի ձեռք բերել ընկերության ողջ ծրագրային ապահովման արտադրանքները՝ համակարգչային խաղերից մինչև գրասենյակային ծրագրային փաթեթ:

Ներկայումս Microsoft վաճառքի սրահներ կան միայն Կանադայում և ԱՄՆ-ում: