Ստեղծվել է ռեկորդային արագությամբ գրքերի սկանավորման համակարգ

Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են գրքերի սկանավորման համակարգ, որը 1 րոպեյում թվայնացնում է 250 էջ: Նման արագությունը հնարավոր է դարձել հարթ պատկերի վերականգման ալգորիթմի շնորհիվ: Այս մասին հաղորդում է NewScientist-ը: Համակարգի նկարագրությունը հրապարակված է լաբորատորիայի կայքում:

Գրքերի թվային պատճենման համար, համակարգը օգտագործում է պատկերի վերականգման բարդ ալգորիթմ: Սկզբում սարքը վայրկյանում 500 անգամ հաճախակագնությամբ ֆիքսում է էջի եռաչափ դիրքը՝ էջերի թերթման ընթացքում:


Այնուհետև ֆիքսող տեսախցիկի ձայնագրությունները հավաքում են էջի այն մասնիկները, որոնք նկարահանվել են առավել լավ ռակուրսից: Չնայած պատկերները ֆիքսում են տեսախցիկները՝ հեղինակների խոսքով, դրանք ունեն բարձր թույլատրություն՝ 400 պիքսել:

Ապագայում այս նոր տեխնոլոգիան հնարավոր կդարձնի 20 անգամ արագացնել գրքերի սկանավորման գործընթացը: Պետք է նշել, որ հեղինակներն առայժմ համոզված չեն, արդյո՞ք իրենց ստեղծած համակարգով հնարավոր կլինի թվայնացնել ցանկացած գիրք: Առաջարկում ենք դիտել համակարգի աշխատանքը տեսանյութում: