Microsoft-ի պլանշետային համակարգիչ Surface-ի RT տարբերակը վաճառքում է արդեն մի քանի շաբաթ: Չնայած, որ պլանշետի Surface Pro տարբերակը նոր է պատրաստվում թողարկվել, ինտերնետում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել ևս երեք տարբերակ: Խոսքը գնում է Surface RT 2, Surface Pro 2 և առեղծվածային Surface Book պլանշետների մասին:

Առաջարկում ենք ծանոթանալ ինտերնետում այսօր հայտնված վերոհիշյալ պլանշետների կոնցեպտներին: Սպասվում է, որ Surface RT 2-ն ունենալու է 8.6 դյույմ անկյունագիծ էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր:
Surface Pro 2 Surface Pro 2-ն ունենալու է 11.6 դյույմ անկյունագիծ էկրան և ամբողջովին նոր պրոցեսոր AMD Temash: Դե իսկ ամենաառեղծվածային պլանշետ Surface Book-ը սպասվում է, որ կունենա 14.6 դյույմ էկրան և նոր Intel Haswell պրոցեսոր:
Surface Book Հիշենք, որ այս բոլոր արտադրանքները հայտնվելու են շուկայում 2013-ին, սակայն վերջիններիս մասին Microsoft-ի կողմից որևէ պաշտոնական տեղեկություն չկա: