Թողարկվել է «ABBYY Lingvo x5 Ռուսերեն լեզու. 21-րդ դարի բառարաններ» ծրագիրը

ABBYY ընկերությունը թողարկել է իր էլեկտրոնային բառարանի նոր տարբերակը՝ «Lingvo x5 Ռուսերեն լեզու. 21-րդ դարի բառարաններ»-ը: Այն իր մեջ ներառում է 6 ժամանակակից բառարաններ և 150 000 բառ:

Նոր տարբերակը լրացնում է Lingvo x5-ի մնացյալ խմբագրությունները՝ «Lingvo x5 Անգլերեն լեզուն»-ը և  «Lingvo x5 9լեզուներ»-ը և «Lingvo x5 20 լեզու»-ն: Այն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գրագետ խոսել և գրել ռուսերեն լեզվով: Ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել բառերի ուղղագրության արագ ստուգում, տեղեկանալ բառերի և արտահայտությունների օգտագործման պատմության և իմաստների մասին:

Ծրագրում ներառվել են ՌԴ Կրթության նախարարության կողմից հաստատցված բառարաններ՝ «Ռուսերեն լեզվի շեշտադրության բառարան»-ը (10 000 բառ), «Ուղղագրական բառարան» (ավելի քան  100 000 բառ), «Դարձվածաբանական բառարան» (1500 բառ) և ևս 3 բառարաններ: Բոլոր բառարաններում հաշվի են առնված բառերի թե՛ ավանդական և թե՛ ժամանակակից կիրառումները:

Ծրագրերը կարելի է ձեռք բերել օնլայն՝ store.ABBYY.ru-ից:

Աղբյուրը՝ ABBYY