ICQ-ն օգտագործողներին նվիրում է տոնական անվճար զանգերի հնարավորություն

ICQ և “Mail.Ru Агент” զրուցարաններից օգտվողները կարող են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը կատարել անվճար զանգեր մի շարք երկրներ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Հնդկաստան, Չինաստան: Օգտագործողների համար հասանելի է լինելու 60 անվճար րոպե, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշենք, “Агент”-ը Mail.Ru-ի սեփական նախագծումն է, իսկ ICQ-ն գնվել է ընկերության կողմից 2010-ին: Երկու ծառայությունները հնարավորություն են տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, զանգահարել այլ համակարգիչների կամ բջջայինների: