Հայտնաբերվել է Skype-ը և ICQ-ն լրտեսող նոր ծրագիր

skype_logoEset vիրուսային վերլուծաբանները հայտնաբերել են VoIP-ծառայությունների և մեսենջերների օգտագործողների վրա հերթական հարձակումը: Տուժածների շարքում են Skype, ICQ, MSN Messenger, Jabber, Google Talk և այլ ծրագրերի օգտագործողները: Լրտես ծրագիրը համակարգիչների վրա տեղադրվելուց հետո ձայնագրում է օգտագործողի չաթը, զանգերն ու ուղարկում դրանք չարագործներին:

Ծրագրի անունը Spy.Agent է: Այն հետևում է նաև նրան, թե ինչ կայքեր է այցելում օգտագործողը, ինչ գաղտնաբառեր է մուտքագրում և այլն: Ծրագիրը տարածվում է էլ-փոստի միջոցով: Ըստ Eset-ի մասնագետների՝ Spy.Agent-ը գրվել է մարդու կողմից:

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել կասկածելի նամակներին ու առավել ևս չբացել դրանցում առկա ծրագրերը կամ հղումները:

Աղբյուրը՝ mashable.com