Google Maps iOS vs Google Maps Android (վիդեո)


Վերջերս App Store-ում հայտնվեց Google Maps նոր iOS ծրագիրը: Հիշենք, որ iOS 6-ը թողարկելիս Apple-ը որոշեց հրաժարվել Google Maps-ից և գործարկել սեփական Քարտեզները: Սակայն վերջինիս ծրագիրը մեծ բողոքների արժանացավ օգտագործողների կողմից մի շարք անճշտությունների համար: Որոշ ժամանակ անց Google-ը ներկայացրեց իր Քարտեզները iOS-ի համար, որը կարճ ժամանակում հայտնվեց App Store-ի թոփ ծրագրերում: Google Maps iOS-ը 48 ժամում ներբեռնեցին ավելի քան 10 միլիոն անգամ:

Պարզելու համար, թե որքանո՞վ է ծրագիրը լավը Android տարբերակից, առաջարկում ենք դիտել ներքոհիշյալ տեսանյութում, որը պատրաստել է appleinsider.ru-ն: