Polaroid-ը թողարկել է Android ֆոտոխցիկ. CES 2013

Polaroid ընկերությունը Լաս Վեգասում ընթացող տեխնոլոգիական խոշոր ցուցահանդես «CES 2013»-ին պաշտոնապես ներկայացրել է աշխարհում առաջին թվային ֆոտոխցիկը՝ աշխատող Android 4.1 օպերացիոն համակարգով:


Սարքն ունի 18Մպ մատրիցա՝ Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ, 3.5 դյույմ անկյունագիծ էկրան, Wi-Fi և 10-30մմ օբյեկտիվ: Նորույթը վաճառքի է դուրս գալու 2013թ. առաջին եռամսյակում, արժեքը կազմելու է 400 դոլար:

Աղբյուրը՝ slashgear.com