Razer Edge՝ ամենահզոր պլանշետը խաղասերների համար (ֆոտոշարք+վիդեո)

Razer ընկերությունը “CES 2013” ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է խաղասերների համար ամենահզոր խաղային պլանշետ Razer Edge-ը:

Սարքի տեխնիկական բնութագիրն է՝ 10 դյույմ IPS էկրան՝ 1366 х 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Intel Core i5 Ivy Bridge պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, (մինչև 2.6ԳՀց Turbo ռեժիմում), գրաֆիկական չիպ՝ NVIDIA GeForce GT 640M LE 2Գբ DDR3 տեսահիշողությամբ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 64Գբ ներկառուցված հիշողություն: Արժեքն է 1000 դոլար:

Կա նաև պլանշետի Pro տարբերակը, որն ունի երկմիջուկ Intel Core i7 3-րդ սերնդի պրոցեսոր՝ 1.9ԳՀց հաճախականութամբ ГГц (մինչև 3ԳՀց Turbo ռեժիմում), 8Գբ օպերատիվ հիշողություն, 128/256Գբ կոշտ սկավառակ: Պլանշետի արժեքն է 1300 դոլար:

Երկու մոդելներն էլ ունեն Wi-Fi, Bluetooth 4.0, 2Մպ դիմային ֆոտոխցիկ, USB 3.0: Երկուսն էլ աշխատում են Windows 8-ով: Նորույթները հասանելի են Razer-ի պաշտոնական կայքում: