Սանկտ Պետերբուրհում բացվել է ինտերակտիվ iPhone-հուշարձան՝ ի հիշատակ Սթիվ Ջոբսի

Սանկտ Պետերբուրհում բացվել է ինտերակտիվ հուշարձան Apple ընկերության հիմնադրի՝ Սթիվ Ջոբսի պատվին, գրում է Lenta.ru-ն: Հուշարձանի բարձրությունն է 188սմ, այն ունի iPhone 4-ի տեսք:

Դիմային մասում տեղակայված է սենսորային էկրան, որով կարելի է այցելել հատուկ էջ՝ ծանոթանալու Սթիվ Ջոբսի կենսագրությանը, դիտել նրա ելույթների տեսաձայնագրությունները: Հուշարձանի ետային մասում գտնվում է QR կոդ, որը պարունակում Սիթվ Ջոբսի մասին կայքի հղում:

Նշենք, որ հուշարձանի սենսորային էկրանը կարող է աշխատել մինչև 30 աստիճան ցրտի դեպքում: Բացի դրանից, հուշարձանի վրա տեղակայված է ֆոտոխցիկ, որը լուսանկարում է մոտ գտնվող մարդկանց: Հուշարձանի տարածքում հասանելի է անվճար Wi-Fi:

Հիշենք, որ Սթիվ Ջոբսը մահցավ 2011թ. հոկտեմբերի 5-ին քաղցկեղից: