Panasonic-ը ներկայացրել է 20 դյույմանոց պլանշետ. CES 2013

Panasonic ընկերությունը «CES 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր պլանշետ: Սարքն ունի 20դյույմ անկյունագիծ IPS Alpha LCD էկրան` 3840 x 2560 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Intel Core i5 3427U vPro պրոցեսոր՝ 1.8ԳՀց հաճախականությամբ, NVIDIA GeForce գրաֆիկական չիպ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 128Գբ SSD, Wi-Fi, Bluetooth 4.0, microSD քատի մուտք, HD ֆոտոխցիկ և մեկ USB 2.0 մուտք:



Բացի դրանից, պլանշետը հագեցած է հատուկ թվային գրիչ Anoto Live pen-ով: Սարքն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի Pro 64 bit տարբերակով: Սարքի չափսերն են 475 х 333 х 10մմ, կշիռը՝ 2.4կգ:

Աղբյուրը՝ gizmag.com