Nokia Lumia Pad՝ կոնցեպտային պլանշետ (ֆոտոշարք)

Ըստ համացանցում շրջանառվող լուրերի, ֆիննական Nokia ընկերությունը Բարսելոնայում կայանալիք MWC 2013 միջազգային ցուցահանդեսի ժամանակ հնարավոր է ներկայացնի իր առաջին պլանշետային համակարգիչը: Իսկ մինչ այդ առաջարկում ենք գնահատել դիզայներ Jupeng Zhai-ի կողմից նախագծված կոնցեպտային Nokia Lumia Pad պլանշետը:

Հեղինակը չի ներկայացրել կոնցեպտի որևէ տեխնիկական պարամետր և մեզ մնում է միայն գուշակել, թե ինչպիսի՞նն է նրա միջուկը: Հնարավոր է, որ պլանշետն ունի Intel պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32-ից մինչև 64 Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, microHDMI և իհարկե PureView ֆոտոխցիկ: