IdeaPad Yoga 11S նոութբուք-պլանշետ Lenovo-ից. CES 2013

Չինական Lenovo ընկերությունը «CES 2013» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է իր նոր նոութբուք IdeaPad Yoga 11S-ը, որն աչքի է ընկնում է էկրանի կառուցվածքով, որը կարող է պտտվել մինչև 360 աստիճան, այդ կերպ դարձնելով նոութբուքը պլանշետի:


IdeaPad Yoga 11S-ն ունի 11.6 դյույմ IPS էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատվությամբ և մուլտիթաչ ինտերֆեյսով, Intel Core i5 Ivy Bridge պրոցեսոր, 8Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ SSD. Սարքն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Սարքի չափսերն են՝ 298 x 204 x 17.2մմ, կշիռտ՝ 1.4կգ: Նոութբուքը վաճառքի դուրս կգա 2013թ. հունիսին 800 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ cnet.com