Microsoft Surface Phone՝ կոնցեպտային սմարթֆոն (վիդեո)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Microsoft Surface Phone կոնցեպտային սմարթֆոն, որը գոյություն ունեցող Surface պլանշետի փոքր տարբերակն է:

Սմարթֆոնը հագեցած է 5դյույմ Super AMOLED+ էկրանով՝ 1280 x 720 պիքսել թույլատվությամբ, USB 3.0 մուտքով, 12Մպ հիմնական ֆոտոխցիկով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսորով, ունի LTE և NFC: Բացի դրանից սմարթֆոնն ունի հատուկ պատյան ստեղնաշարով: Սարքն աշխատում է Windows Phone 8  կամ  Windows Phone 9 օպերացիոն համակարգերով:

Աղբյուրը՝ techradar.com