Անհատական համակարգիչների վաճառքը կտրուկ անկում է ապրում

IDC հետազոտավերլուծական ընկերությունը հրապարակել է նոր եռամսյակային զեկույց՝ աշխարհում համակարգիչների վաճառքի մակարդակի մասին:

Համաձայն զեկույցի, 2012թ. 4-րդ եռամսյակում գրանցվել է համակարգիչների վաճառքի կտրուկ անկում ավելի քան 6%-ով: ԱՄՆ-ում այդ անկումն ավելի նկատելի է՝ 11%:

Վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ ամենախոշոր վաճառքը գրանցել է HP ընկերությունը, որին հաջորդում է Lenovo-ն: Մնացյալ ընկերությունները առաջատար լինելուց բավական հեռու են:

Օրինակ ASUS-ը, որն այս ցուցակում 5-րդն է 2012թ. չորրորդ եռամսյակում ունեցել է ընդամենը 17 % աճ՝ համեմատած 2011թ. նույն ժամանակահատվածի հետ: 2012-ին բոլոր համակարգիչ վաճառել են 352 միլիոն անհատական համակարգիչ:

ԱՄՆ-ում առաջատարների եռյակը այլ պատկեր ունի: Առաջին տեղում կրկին HP-ն է, սակայն 2-րդը Dell-ն է, իսկ 3-րդը Apple-ը՝ համապատասխանաբար 27 %, 19 % և 11 % վաճառքի ծավալներով:

Ինչ վերաբերում է անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքին, ապա Mac համակարգիչը առաջ գնալու մեծ հնարավորություններ չունի:

Պետք է նշել, որ անհատական համակարգիչների վաճառքի անկումը հիմնականում պայմանավորված է շուկայում նոութբուքերի, ուլտրաբուքերի և պլանշետների առկայությամբ: Մարդիկ ավելի շատ սկսել են նախընտրել շարժական համակարգիչներ: