Apple-ը փորձարկում է iPhone-ի երկու նոր մոդել

Apple ընկերությունը փորձարկում է iPhone սմարթֆոնի երկու նոր նախատիպ: Դրանցից մեկի արտադրությունը կմեկնարկի ամենաուշը գարնանը, իսկ վաճառքը՝ 2013թ. ամռանը, հաղորդում է Apple Insider -ը՝ հղելով Jefferies & Company հետազոտավերլուծական ընկերության ղեկավար Պիտեր Միսեկին:

Նախորդ տարվա դեկտեմբերին վելուծաբանն արդեն հայտարարել էր, որ iPhone-ի հաջորդ սերնդի վաճառքի մեկնարկելու է ամռանը: Այսօր նա այս տեղեկություններին հավելել է երկու նոր մոդելների փորձարկման լուրը: Եթե այս տեղեկությունը ճշմարիտ լինի, ապա առաջին անգամ Apple-ն իր պատմության մեջ կխաղտի ամենամյա թարմացումների գրաֆիկը:

Վերլուծաբանի խոսքով, փորձարկվող մոդելներից մեկը կոչվում է iPhone 5S, իսկ մյուսը՝ մատչելի «առասպելական» iPhone, որի մասին լուրերը պարբերաբար տեղ են գտնում մամուլում և հերքվում Apple-ի կողմից:

«iPad mini-ի պես, մենք ակնկալում ենք, որ Apple-ը կթողարկի մատչելի սմարթֆոն: Հնարավոր է, որ այն ունենա սովորական LCD էկրան, LTE և կաղապարը պատրաստված լինի պոլիկարբոնատից»,-նշել է վերլուծաբանը: Բացի դրանի, Պիտեր Միսեկը կարծում է, որ Apple-ին կհաջողվի վաճառել ընդամենը 44մլն. iPhone 5 սմարթֆոն: