eBay օգտագործողները բջջային սարքերով կատարել են 13մլրդ. դոլարի գնումներ

Աշխարհի խոշոր ինտերնետ-խանութ eBay ընկերության 2012թ. մաքուր շահույթը նվազել է 19%-ով՝ 2.6մլրդ. դոլարով՝ համեմատած նախորդ տարվա հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ընկերության հասույթը աճել է 21%-ով՝ մինչև 14մլրդ. դոլար: 2011-ին այս ցուցանիշը կազմում էր 18%: Ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Դոնահյուի խոսքով, 2012թ. 4-րդ եռամյսակում eBay-ն անգամ գերազանցել է կանխատեսումները:

Ըստ նրա, ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բջջային կոմերցիայի զարգացումը: Նա նշել է, որ 2012-ին eBay-ի օգտագործողները իրենց բջջային սարքերից կատարել են ավելի քան 13 մլրդ. դոլարի գնում, ինչը կրկնակի գերազանցել է 2011-ի ցուցանիշը:

Հիշենք, որ eBay-ը գործարկվել է 1995-ին և համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ընկերություններից մեկը: