HTC-ի նոր ֆլագման-սմարթֆոն M7-ը կներկայացվի փետրվարին

Ինտերնետում հայտնվել են տեղեկություններ թայվանական HTC ընկերության նոր ֆլագման-սմարթֆոն M7-ի մասին: Underwire-ի լրագրողների պնդմամբ, լուսանկարը, որը նրանք հրապարակել են իրենց տրամադրել է վստահելի աղբյուր:

Հայտնի է, որ այս սմարթֆոնը շուտով կներկայացվի HTC-ի կողմից: Սմարթֆոնի շնորհանդեսը պլանավորված է 2013թ. փետրվարին: Իսկ վաճառքի այն դուրս կգա շնորհանդեսից մեկ շաբաթ անց՝  MWC 2013 ամենամյա ցուցահանդեսի ժամանակ՝ կազմելով մոտ 600 դոլար: Հիշենք, որ հայտնի են սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը՝ 4.7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 х 1080 պիքսել թույլատվությամբ և 1.7ԳՀց քառամիջուկ պրոցեսոր: