Apple-ը 2012-ին վաճառել է 140 մլն. iPhone. վերլուծաբան

Գալիք շաբաթվա ընթացքում Apple ընկերությունը կներկայացնի 2012թ. վերջին եռամյսակի իր ֆինանսական զեկույցները: Ինչպես ենթադրում են որոշ փորձագետներ, ընկերությունը ռեկորդային տվյալներ է հայտնելու:

KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուուն հայտնում է, որ Apple-ը 2012թ. 4-րդ եռամսյակում վաճառել է 52 միլիոն iPhone սմարթֆոն: Ըստ նրա, այս ցուցանիշը գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին 93%-ով: Վաճառված բոլոր iPhone-ից 35 միլիոնը iPhone 5 է եղել, կարծում է վերլուծաբանը:

Ստացվում է, որ ընդամենը մեկ տարում Apple ընկերությունը վաճառել է 140 միլիոն iPhone, որից 74մլն-ն iPhone 4S: Այս ցուցանիշները, հավանաբար չեն երջանկացնի մրցակիցներ Samsung-ին կամ Google-ին, որոնք շարունակում են սմարթֆոնների շուկայում առաջատարի դիրքեր գրավել: