Sony-ն ներկայացրել է Xperia Tablet Z պլանշետը

Sony ընկերությունը ներկայացրել է նոր Xperia Tablet Z պլանշետը՝ 10,1 դյույմ անկյունագիծ էկրանով, հաղորդում է Engadget: Սարքն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով:

Xperia Tablet Z-ը դարձել է ամենաբարակ պլանշետների մեկը՝ 6.9 մմ հաստությամբ: Համեմատության համար Toshiba Excite 10 LE պլանշետն ունի 7,7 մմ հաստություն, Asus Transformer Prime TF201-ը՝ 8,3մմ, իսկ Samsung Galaxy Tab 10.1-ը՝ 8,6մմ և 4-րդ սերնդի iPad-ը՝ 9,4մմ:

Sony-ի նորույթն աշխատում է քառամիջուկ Qualcomm պրոցեսորով, ունի 32Գբ ներկառուցված հիշողություն, 2Գբ օպերատիվ հիշողություն: Սարքը կարող է միանալ անլար Wi-Fi ինտերնետի և 4-րդ սերնդի LTE ցանցի:

Պլանշետի Էկրանն ունի 1920x 1200x պիքսել թույլատվություն: Այն հագեցած է NFC տեխնոլոգիայով և ունի 8.1Մպ հիմնական ֆոտոխցիկ, մարտկոցն ունի 6000մԱ/Ժ հզորություն: Xperia Tablet Z-ը Xperia շարքի երկրորդ պլանշետն է: Առաջինը Xperia Tablet S-ն էր, որը Sony-ն ներկայացրեց 2012թ. IFA ցուցահանդեղին: