Sony Xperia Y՝ սմարթֆոն-կոնցեպտ

Ճանաչված դիզայներ Ben Ling-ը  Sony Xperia Z սմարթֆոնի հիման վրա նախագծել է նոր Xperia Y կոնցեպտային մոդելը: Նորույթն ունի 5.5 դյույմ անկյունագիծ Full HD TFT էկրան՝ պաշտպանիչ ապակիով, 18Մպ HDR ֆոտոխցիկ՝ հագեցած LED- առկայծումով, White Magic տեխնոլոգիայով, Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ, ինչպես նաև 3.2Մպ դիմային ֆոտոխցիկ:

Սմարթֆոնը կարող է աշխատել երկու SIM քարտով: Այն պարունակում է Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ 2.3 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, Bluetooth 4.0, microSD քարտի մուտք, NFC, 4G LTE և 3500մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Բացի դրանից սմարթֆոնը հագեցած է Mobile Bravia Engine 2 և xLOUD Experience տեխնոլոգիաներով, աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: