Apple-ը 2013-ին կներկայացնի միանգամից 3 iPhone

Ինչպես հայտնում է MacRumors-ը, 2013թ. ամռանը Apple ընկերությունը կներկայացնի միանգամից երեք սմարթֆոն՝ iPhone 5S, iPhone Math և iPhone՝ 12Մպ ֆոտոխցիկով:

iPhone Math-ը կունենա 4.8դյույմ անկյունագիծ էկրան, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ: Բացի դրանից, մի շարք վերլուծաբաններ ենթադրում են, որ «խնձորային» սմարթֆոնի նոր սերունդը հագեցած կլինի մատնահետքերի սկաներ և NFC տեխնոլոգիաներով:

Ըստ գաղտնի աղբյուրների տվյալների, iPhone Math սմարթֆոնի 90% պատվերներն արդեն ընդունել է Foxconn ընկերությունը: Բացի դրանից, աղբյուրները հայտնում են, որ նոր սարքերի էկրանների և օբյեկտիվների արտադրությունը կմեկնարկի ապրիլ ամսին: Այս պահի դրությամբ, Apple-ն արդեն պատվիրել է 8 միլիոն օբյեկտիվ Largan Precision ընկերությանը: