Samsung-ը MWC 2013-ի ժամանակ կներկայացնի միանգամից 3 պլանշետ

Samsung ընկերությունը փետրվարին Բարսելոնայում կայանալիք MWC 2013 ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելու է միանգամից երեք պլանշետ: Այս մասին տեղեկությոնը այսօր հայտնվել է մի քանի լրատվական կայքերում:


Պլանշետների շարքը կոչվելու է Galaxy Tab 3 (կոդային անվանումները՝ Santos, Roma և Kona): Խոսքը գնում է 7, 8 և 10.1 դյույմ անկյունագիծ էկրաններով երեք պլանշետների մասին: Santos և Roma պլանշետների տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտնի է, որ պլանշետներն ունենալու են 5Մպ ֆոտոխցիկներ, 16/32 Գբ ներկառուցված հիշողություն և ունենալու են Wi-Fi/3G:

GT-P3210 (Wi-Fi-տարբերակ Galaxy Tab 3 7.0) / GT-P3200 (3G-տարբերակ Galaxy Tab 3 7.0)

GT-P5210 (Wi-Fi-տարբերակ Galaxy Tab 3 10.1) / GT-P5200 (3G-տարբերակ Galaxy Tab 3 10.1)

Galaxy Tab 3 7.0 և Galaxy Tab 3 10.1 պլանշետները վաճառքի են դուրս գալու 2013թ. երկրորդ եռամսյակում: Ինչ վերաբերում է Kona մոդելին, ապա խոսքը գնում է Galaxy Note 8.0-ի մասին, որն ունենալու է քառամիջուկ 1.6ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32Գբ ներկառուցված հիշողություն, 5Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ:

Աղբյուրը՝  phonearena.com և unwiredview.com