Philips-ը դադարեցնում է սպառողական էլեկտրատեխնիկայի արտադրությունը

Philips ընկերությունը պաշտոնական մամլո հաղորդագրությամբ հայտնել է այն որոշման մասին, որ հեռանում է սպառողական էլեկտրատեխնիկայի ոլորտից, որտեղ ընկերությունը հայտնի էր իր աուդիո և վիդեոտեխնիկայով և աքսեսուարներով:

Հոլանդական արտադրողը նպատակ ունի իր ուշադրությունը սևեռել բժշկական, լուսային և կենցաղային սարքերի արտադրության վրա:

Ընկերությունն իր սպառողական էլեկտրատեխնիկայի արտադրությունը կվաճառի ճապոնական Funai ընկերությանը: Փաստորեն, այլևս խանութներում չենք տեսնի Philips հեռուստացույցներ, մեդիափլեյերներ և այլ նման սարքեր: