Սամսունգ S9 UHD հեռուստացույցի գերազանց պատկերի որակը ճանաչվել է ոլորտի հեղինակավոր մարմինների կողմից

Սամսունգ Էլեկտրոնիքս Քո. ՍՊԸ-ն այսօր հայտարարել է, որ ընկերության S9 UHD հեռուստացույցը ճանաչում է ստացել պատկերի իր ցնցող որակի, 3D կատարողականության և ձայնի որակի համար UL, TUV Rheinland և Intertek հեղինակավոր միջազգային հավաստագրող մարմինների կողմից: Սա առաջին անգամն է, որ նման UHD հավաստագրեր են շնորհվում:

UL-ը` աշխարհի առաջատար մասնավոր հավաստագրող ընկերություններից մեկը, փորձարկել է Սամսունգ S9 UHD հեռուստացույցի պատկերի որակը` վերլուծելով գունահաղորդման և պայծառության համաչափությունը, դիտման անկյունը և պատկերի կետայնությունը, նրա ձայնային և 3D կարողությունները: S9-ի անթերի կատարողականության շնորհիվ` UL-ը Սամսունգին է շնորհել աշխարհում առաջին UHD որակի հավաստագիրը:

TUV Rheinland-ը` գերմանական առաջատար հավաստագրող ընկերությունը, ևս ճանաչում է շնորհել Սամսունգի UHD հեռուստացույցին պատկերի գերազանց որակի համար: TUV Rheinland-ը խիստ չափանիշների հիման վրա փորձարկել է UHD հեռուստացույցի պատկերի որակը: Փորձարկումը հիմնված էր մեծ չափսի UHD հեռուստացույցների դիտման դեպքում պահանջվող հեռավորության վրա (համեմատած ստանդարտ ոչ- UHD հեռուստացույցների հետ):

Intertek-ը` Մեծ Բրիտանիայում հիմնված որակի լուծումներ տրամադրող առաջատար ընկերությունը, նույնպես ճանաչել է Սամսունգ S9 UHD հեռուստացույցի ընդհանուր բարձր որակը` ի լրումն պատկերի գերազանց որակի, ինչպիսիք են միատարրությունը, գունահաղորդումը, պայծառությունը, դիտման անկյունը և կետայնությունը` տրամադրելով նրան ՈԿՆ (Որակի և Կատարողականության Նշան), ինչն առաջինն է UHD հեռուստացույցների կատեգորիայում: Intertek-ի «Որակի և Կատարողականության Նշան»-ը շնորհվում է միայն խիստ ստուգումներ անցնելուց հետո, որոնց նպատակն է երաշխավորել, որ տվյալ արտադրանքը վերին դասում է գտնվում իր կատեգորիայում` ըստ այնպիսի չափանիշների, ինչպիսիք են ֆունկցիոնալությունը, կյանքի ցիկլը, օգտագործման հարմարավետությունը և պատրաստման որակը:

Սամսունգ UHD հեռուստացույցը ունի առավել քան 8 միլիոն պիքսել` 4 անգամ ավելի շատ, քան ներկայիս Full-HD հեռուստացույցները: CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ներկայացված այս հեռուստացույցը ապահովում է պատկերի անզուգական կետայնություն, հստակություն և խորություն:

Այս հավաստագրերը դիտարկելով որպես սկիզբ` Սամսունգ Էլեկտրոնիքսը շարունակելու է հետամուտ լինել UHD կատարողականության հետ կապված նոր հավաստագրերի ձեռքբերմանը իր այլ UHD մոդելների համար:

«Այս երեք կազմակերպությունների շնորհած պաշտոնական ճանաչումը նշանակալից քայլ է գերբարձր հստակություն ունեցող հեռուստացույցների ողջ շուկայի առաջխաղացման գործում: Կատարյալ հեռուստադիտում ապահովելու մեր նպատակին մենք հասնում ենք այս համաշխարհային չափանիշների աջակցության և հավանության միջոցով», – նշում է Հյոգուն Լին` Սամսունգ Էլեկտրոնիքսի Վիզուալ Ցուցադրման բաժնի գիտահետազոտական թիմի ավագ փոխնախագահը:

«Մենք կշարունակենք մղել շուկան առաջ և կմնանք հավատարիմ հեռուստատեսային էկրանի, պատկերի և ձայնի որակի բարձրակետերը բացահայտելու հարցում մարդկանց օգնելու մեր առաքելությանը»: