Gigabyte P34G՝ աշխարհի ամենաթեթև 14″ խաղային նոութբուքը

Gigabyte ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր խաղային նոութբուք P34G-ը, որն արտադրողի հավաստմամբ աշխարհի ամենաթեթև 14-դյույմ անկյունագիծ էկրանով խաղային նոութբուքն է:

Սարքը հագեցած է 14-դյույմ անկյունագիծ AHVA-էկրանով՝ 1920 х 1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Intel Core i7-4700HQ 2.4 ԳՀց պրոցեսորով, գրաֆիկական արագացուցիչ Nvidia GeForce GTX 760M-ով, 4 / 8Գբ օպերատիվ հիշողությամբ,  500/750Գբ կամ 1 Տբ կոշտ սկավառակով:

Բացի դրանից, նորույթն ունի Wi-Fi 802.11b/g/n,  Bluetooth V4.0, 1.3-Մպ ֆոտոխցիկ, երկու USB 3.0 բնիկ, երկու USB 2.0 բնիկ, D-Sub և HDMI ինտերֆեյս, SD քարտի բնիկ, երկու ստերեոդինամիկ, բարձրախոս:

Նոութբուքի չափսերն են՝ 340 x 239 x 21մմ, կշիռը՝ 1.67Կգ:

Աղբյուրը՝ Gigabyte