Համացանցում տարածվել է iPad 5-ը ցուցադրող տեսանյութ (վիդեո)

Այսօր համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրվում է նոր Apple-յան սպասված պլանշետ iPad 5-ը: Բոլոր այն լուրերը, որոնք տարածվել էին մամուլում պլանշետի նոր սերնդի արտաքին տեսքի մասին հաստատվում են այս տեսանյութում: Այն ամբողջապես ստացել է iPad mini պլանշետի դիզայնը՝ պահպանելով էկրանի չափսը:

Բացի դրանից, հայտնի է, որ սարքը հագեցած է լինելու ավելի հզոր մարտկոցով: Առավել մանրամասն տեղեկություններ հայտնի կդառնան պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, որը կկայանա 2013թ. հոկտեմբերին: