Apple-ը ներկայացրեց iMac-ի երկու տարբերակ

Apple ընկերությունը երեկ ներկայացրեց իր iMac համակարգչի նոր տարբերակը՝ բարելավված պրոցեսորով, գրաֆիկայով, Wi-Fi կապով և տվյալների պահպանման համակարգով:

Չնայած ամերիկական ընկերությունն իր եկամուտի մեծ մասը ստանում է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների վաճառքից, սայայն միևնույն ժամանակ փորձում է պահպանել իր ժառանգված՝ որակյալ անհատական համակարգիչներ արտադրող ընկերության անունը: Apple-ը նաև պլանավորում է ներկայացնել նոր դիզայնով Mac Pro-ն մինչև այս տարվա վերջ: Ճշգրիտ ժամանակացույցը կախված է OS X օպերացիոն համակարգի նոր տարբերակի ՝ Mavericks-ի թողարկումից:

Նոր iMac-ն ունի երկու էկրանի չափ՝ 21.5 և 27 դյույմ: Առաջին տարբերակը հասանելի է գնորդների համար սկսած 1,299-ից դոլարից: Այն ունի 2.7 ԳՀց հաճախականությամբ չորս միջուկանոց Intel Core i5 պրոցեսոր, 8 Գբ օպերատիվ հիշողություն, 1 Տբ կոշտ սկավառակ և Intel Iris Pro տեսահիշողություն:

27 դյույմանոց մոդելի արժեքը սկսում է 1,799 դոլարից: Տեխնիկական բնութագիրն է՝ 3.2 ԳՀց հաճախականությամբ չորս միջուկանոց Intel Core i5 պրոցեսոր, 8 Գբ օպերատիվ հիշողություն, 1 Տբ կոշտ սկավառակ և Nvidea GeForce GT 750M գրաֆիկական քարտ 1 Գբ վիդեո հիշողությամբ:

iMac-ը դեռևս աշխատում է OS X Mountain Lion (10.8) օպերացիոն համակարգով: OS X Mavericks թարմացումը ընկերությունը խոստանում է հրապարակել մեկ ամսվա ընթացքում:

Աղբյուրը՝ informationweek.com