Մարս մոլորակի բնահողը հետազոտող Curiosity լաբորատորիան ապացուցել է, որ կարմիր մոլորակի վրա ջուր կա: Քիմիական վերլուծությունը կատարվել է Մարսի վրա:
Պարզվել է, որ Մարսի բնահողի մեջ 2% ջուր կա: Սկզբում հատուկ սարքը հավաքել է Մարսի մակերևույթից որոշակի քանակությամբ փոշի ու բնահող, ապա զանգվածը լաբորատորայում տաքացվել է մինչև +835°С: Արդյունքում դրա մեջ հայտնաբերվել է թթվածին, ածխածնի գազ և ծծումբ:
Բացի այդ՝ Curiosity-ն հայտնաբերել է քլորի ու թթվածնի քիմիական յուրահատուկ միացություն: Նշենք, որ մարսագնացի լաբորատորիան ընդունակ է հայտնաբերել օրգանական միացություններ:
Վերոնշյալ հայտնագործության վրա հիմնվելով՝ գիտնականները պնդում են, որ Մարսի վրա, այնուամենայնիվ, կյանք կա:
Աղբյուրը՝ Utro.ru