Կոնստրուկցիաները Երկրի վրա պատրաստելու, դրանց փոքր մասերի բաժանելու և հրթիռով տիեզերք ուղարկելու փոխարեն NASA-ի ինժեներները այլ լուծում են գտել: Նրանք պլանավորում են ուղեծիր ուղարկել եռաչափ տպող սարքավորում, ռոբոտներ և հումք, որպեսզի հնարավոր լինի “տպել” դետալներ և հավաքել դրանք հենց տիեզերքում: Ըստ NASA-ի հայտարարության, դա թույլ կտա ստեղծել կոնստրուկցիաներ կիլոմետրային մասշտաբներով:
Մեկ ամիս առաջ NASA-ն հայտարարել էր, որ սկսել է ներդրումներ անել մի ընկերության մեջ, որն աշխատում է SpiderFab տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա կառուցել մեծ օբյեկտներ տիեզերքում:
Ներկայումս օգտագործվող տարբերակը՝ պատրաստել տիեզերական օբյեկտներ Երկրի վրա և ուղարկել դրանք տիեզերք շատ թանկարժեք է և սահմանափակված է հրթիռի չափերով:
Աղբյուր՝ Habrahabr.ru