Dell-ը ներկայացրել է նոր Venue 7, Venue 8 պլանշետները

Windows-ով աշխատող Venue 11 Pro-ն և Venue 8 Pro-ն ներկայացնելուց հետո Dell ընկերությունը հանրության դատին է հանձնել Android 4.2.2 Jelly Bean-ով աշխատող Venue 7 և Venue 8 պլանշետները:

Երկու մոդելներն էլ ունեն  720p էկրան՝ 1280 X 800 թույլատրությամբ, երկմիջուկ Atom պրոցեսոր  (Venue 7-ը` 1,6 ԳՀց, Venue 8-ը՝ 2.9 ԳՀց հզորությամբ) և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Venue 7-ն ունի VGA դիմային և  3 մպ հիմնական տեսախցիկ, մինչդեռ Venue 8-ը՝ 2 մպ դիմային և 5 մպ հիմնական տեսախցիկ:

Աղբյուրը՝ gottabemobile.com