Yandex-ը մտադիր է գնել Kinopoisk.ru-ն

Кинопоиск
Ռուսական «Яндекс» ընկերությունը պատրաստվում է գնել կինոաշխարհին նվիրված  Kinopoisk.ru ինտերնետային պորտալը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի, կայքի գնման բանակցությունները սկսվել են մեկուկես ամիս առաջ: Գործարքի արժեքի մասին, սակայն, դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն ենթադրվում է , որ խոսքը գնում է տասնյակ միլիոն դոլարի մասին:

Kinopoisk.ru-ն գործարկվել է 2003թ. և հանդիսանում  է կինոյին նվիրված ամենահայտնի ռուսալեզու կայքերից մեկը: Ըստ Alexa-ի վարկանշի` կայքը աշխարհում 515-րդ ամենահաճախելի կայքն է, իսկ ըստ LiveInternet-ի` օրական այն ունի 1,5 մլն այցելու:

Աղբյուրը` Lenta.ru