Կթողարկվի Microsoft Office-ի` iPad-ի համար նախատեսված տարբերակը

microsoft-officeMicrosoft ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը Gartner սիմպոզիումի մասնակիցներին հաղորդել է, որ ի վերջո կթողարկվի Microsoft Office-ի` iPad-ի համար նախատեսված տարբերակը: Սակայն ընկերությունը դեռ աշխատում է ծրագրի սենսորային տարբերակի վրա, և դեռ հայտնի չէ` երբ այն պատրաստ կլինի:

Office-ի iPad տարբերակի մասին խոսվում է մի քանի տարի շարունակ, սակայն Բալմերի հայտարարությունը ավելի պաշտոնական է դարձնում շրջանառվող լուրերը:

Հիշեցնենք, որ Բալմերը պատրաստվում է առաջիկա մի քանի ամսում լքել Microsoft-ը: Թե ով կզբաղեցնի նրա պաշտոնը, դեռ հայտնի չէ: Նշենք, որ ընկերության CEO-ի պաշտոնի հավակնորդներից են Ford-ի ղեկավար Ալան Մուլալին, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Աղբյուրը՝ pcmag.com