Google-ն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել Windows XP-ի համար նախատեսված Chrome դիտարկչի սպասարկումը, ինչը նշանակում է, որ դիտարկչի թարմացումներ և անվտանգության փաթեթներ այլևս չեն թողարկվի:
Հիշեցնենք, որ Internet Explorer-ը դեռևս ամենատարածված դիտարկիչն է XP օպերացիոն համակարգում, սակայն օգտագործողները չեն կարող թարմացնել այն նոր տարբերակներով և ստիպված են օգտագործել IE8-ը:Ինչ վերաբերում է դիտարկչի նոր տարբերակներին, ապա IE9-ը հասանելի է միայն Windows Vista-ի և Windows 7-ի համար, իսկ IE10-ն ու IE11-ը՝ Windows 7-ի և Windows 8-ի համար:
Աղբյուրը՝ thenextweb.com