Xerox-ը նշում է քսերոգրաֆիայի 75 ամյակը

XeroxԵրեկ լրացավ քսերոգրաֆիայի՝ պատճենահանման տեխնոլոգիայի հայտնագործման 75 ամյակը: 1938 թվականի հոկտեմբերի 22-ին Չեսթեր Կարլսոնի կողմից ստեղծվեց քսերոգրաֆիայի տեխնոլոգիան, որով Halaoid (այնուհետև Xerox) ընկերությանը սկսել պատճենահանող սարքավորումների արտադրանքը:

Քսերոգրաֆիայի գյուտը երկար փորձերի արդյունք դարձավ: Կարլսոնը ոգեշնչված էր գրասենյակային աշխատանքը ավելի օպտիմալ դարձնելու գաղափարով: Տեխնոլոգիան ստեղծվեց և պատենտավորվեց 1942 թվականին և ձեռք բերվեց Halaoid ընկերության կողմից 1947 թվականին: Քսերոգրաֆիան համարվում է 20-րդ դարի ամենանշանակալից տեխնոլոգիական նվաճումներից մեկը : Ամերիկացի ֆիզիկոս Հարոլդ Կլարկը նրան կոչել է. «լուսանկարի հայտնվելուց հետո պատկերի ստացման ոլորտում ամենահանճարեղ գաղափար»:

Ներկայումս Xerox-ը մասնագիտացված է փաստաթղթերի տպագրման և կառավարման սարքավորումների արտադրանքի մեջ: Ընկերությունն աշխատում է ավելի քան 160 երկրներում և թողարկում է 200 տեսակի արտադրանք: