Microsoft ընկերությունն ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ունեցել է 5.24 միլիարդ դոլարի եկամուտ` գրեթե մեկ միլիարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆինանսական հաշվետվությունից:
«Մենք շարունակում ենք կատարելագործել մեր սարքերն ու ծառայությունները և հույս ունենք շահույթ ապահովել Xbox One խաղային կցորդի, Surface 2 պլանշետի վաճառքների շնորհիվ», — նշել է Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը:
Microsoft-ի Devices & Consumer բաժնի եկամուտն աճել է 4%-ով` կազմելով 7,46 միլիարդ, իսկ Windows օպերացիոն համակարգի վաճառքը նվազել է 7%-ով:
Microsoft-ի ակցիաների գինը կազմում էր 33,72 դոլար, իսկ ֆինանսական հաշվետվությունը հրապարակելուց հետո` դրանց գինը բարձրացել է 7%-ով` կազմելով 36,21 դոլար:
Աղբյուրը` Reuters.com