CD/DVD-դրայվերը վերանում են. Apple-ը հասավ իր նպատակին

Մի քանի օր առաջ Apple-ը ներկայացրեց նոր սերնդի MacBook Pro-ն, որն ընկերության միակ համակարգիչն է, որն ունի CD/DVD-դրայվ: Apple-ի մյուս արտադրանքներում նման դրայվերը վաղուց անցել է պատմության գիրկը և վաճառվում է համակարգիչներից առանձին՝ 79 դոլարով:

apple mac

Ամեն ինչ սկսվեց 2008թ., երբ թողարկվեց MacBook Air-ը, որի բարակությունը հնարավոր եղավ ապահովել հենց CD/DVD-դրայվերից ազատվելու շնորհիվ:

Աստիճանաբար բոլոր ընկերությունները շարժվեցին այդ ուղղությամբ, ու այժմ մատուցվող ծառայությունների մեծ մասի հիմքում առցանց լուծումներն են, օրինակ՝ Adobe-ն ու Microsoft-ը հիմնականում անցել են «ամպային» ռեժիմի, իսկ Netflix-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 40 միլիոն օգտագործող:

Աղբյուրը՝ Cnet