ARM Cortex-A53 առաջին քառամիջուկ չիպը Altera ընկերության պատվերով կարտադրի Intel ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք Altera-ի պաշտոնական կայքից:
Չիպը կարտադրվի Intel Tri-Gate ամենանոր տեխնոլոգիայով: Նշենք, որ Cortex-A53 չիպերը ճանաչվել են այսօրվա դրությամբ ARM շարքի ամենաէներգախնայող մոդելները:
Վերոնշյալ չիպն օգտագործվելու է ցանցային և հաղորդակցման սարքերում, այդ իսկ պատճառով մրցակցության մեջ չի մտնի Qualcomm, Samsung և Nvidia ընկերությունների արտադրանքի հետ:
Intel-ի ներկայացուցիչ Չակ Մալոյը CNet-ի հետ զրույցում հաստատել է վերոնշյալ նորությունը:
Հիշեցնենք, որ 64 բիտանոց չիպեր առաջինն իր արտադրանքներում օգտագործել է Apple ընկերությունը ( iPhone 5S):
Աղբյուրը՝ CNet