Նոր ալգորիթմը գնահատում է Վիքիպեդիայի հոդվածների որակը

Առցանց հանրագիտարանի հոդվածների որակը ստուգող ալգորիթմը, ըստ դրա հեղինակների, կօգնի այցելուների համար ավելի վստահելի դարձնել կայքի նյութերը: Ինչպես նաև այն օգտակար կլինի խմբագիրների համար, որոնք մշակում են հոդվածները:

Wikipedia quality algorythmՈւսումնասիրության արդյունքում տարբերակվել է բարձր որակով հոդվածների մեծ հավաքածու՝ ավելի քան 200 լեզուներով: Առանձնացվել են նաև քիչ տեղեկատվություն պարունակող և կասկածելի նյութեր: Ալգորիթմը ուղղված է օգտագործողների կողմից ամենահաճախ տրվող հարցին պատասխանելուն. «Ինչքա՞նով են վստահելի Վիքիպեդիայի հոդվածները»:

Ալգորիթմի հեղինակները Դուբլինի համալսարանի (Իռլանդիա) երկու գիտաշխատողներ են: Տեխնոլոգիան հիմնված է հոդվածի հետ կցված հղումների վստահելիության, խմբագիրների վարկանիշի բարձրության և մի քանի այլ պարամետրերի վրա:

Աղբյուր` Mashable