Զեղչերի ամենախոշոր ագրեգատորն այսօր հինգ տարեկան է դարձել: Ընկերությունը նշել է իր տարեդարձը` հինգ տարվա մեջ առաջին անգամ փոխելով կայքի արտաքին տեսքը:
Groupon-ը հայտարարել է դիզայնի փոփոխության մասին ուրբաթ օրը: 2008 թվականի նոյեմբերից գործող ծառայությունը փոխել է կայքի ամենակարևոր մասերի դիզայնը` զեղչերի կոդերի ստացման ֆունկցիան, փնտրման և նավարկման ֆունկցիաները (ամենաձեռնտու արդյունքներn այսուհետ ավելի նկատելի են): Կայքում նախկինում գերիշխող կանաչ գույնը հանվել է, ավելացվել է մեղմ սպիտակ ֆոն:
Groupon-ը նաև գործարկել է զեղչերի ցուցադրման նոր տեխնոլոգիա: Այսուհետ գործարքները հարմարեցված կլինեն օգտագործողի համար: Կայքը կհիմնվի այցելուի նախկին որոնումների, գործարքների, այցելած էջերի, կոորդինատների և այլ անձնական տեղեկատվության վրա: Ագրեգատորի բոլոր թարմացումներն արվել են նաև բջջային հավելվածում: Փոփոխությունների հիմնական նպատակն է այցելուներին, ովքեր գերադասում են ստանալ ինֆորմացիան էլեկտրոնային փոստի միջոցով, հետ բերել վեբ-կայք: