Microsoft-ն ավելի շատ կվարձատրի Windows 8.1-ում խոցելիություններ գտնողներին

windows 8.1 start screenMicrosoft ընկերությունը նոր հնարավորություն է ընձեռում անվտանգության մասնագետնեին. այսուհետ Windows 8.1-ում խոցելիություններ գտնելու դիմաց հնարավոր է ստանալ $100 հազ դոլար: Ընդ որում՝ այս մրցանակին կարող են արժանանալ ոչ միայն խոցելիություն գտնողները, այլև դրանցից տուժածները, օրինակ՝ սիստեմ-ադմինիստրատորները:

Ինչպես նախորդ մրցույթներում, այնպես էլ հիմա, ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն խոցելիության տեխնիկական նկարագիրը, ինչպես նաև առաջարկեն սեփական լուծումները՝ խնդիրը վերացնելու ուղղությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` նամակ ուղարկելով [email protected] հասցեին:

Աղբյուրը՝ technet.com