iPad Air-ի պահանջարկը 5 անգամ գերազանցում է iPad 4-ին

iPad AirApple-ի նոր iPad-ը գերազանցել է իր նախորդ մոդելներին օգտագործման ծավալով: Ըստ բջջային հավելվածների վերլուծությամբ զբաղվող Fiksu ընկերության տվյալների,  iPad Air-ը հետո հինգ անգամ ավելի շատ է օգտագործվում, քան iPad 4-ը՝ անցած տարի նույն ժամանակահատվածում:

Fiksu-ն ստացել է այս տվյալները՝ հետևելով, թե ինչքան է կազմում iOS սարքավորումներից հավելվածները օգտագործողների մասը ամեն ժամ: Պարզվել է, որ iPad Air-ի օգտագործողները 0.75 տոկոս են կազմում, որը ավելի քան հինգ անգամ շատ է iPad 4-ի ցուցաբերած արդյունքից՝ 0.14 տոկոս, որը գրանվել է անցած տարի չորրորդ սերնդի պլանշետի թողարկումից երեք օր հետո: Նոր iPad-ը գերազանցել է նաև iPad Mini-ին՝ իր 0.21 տոկոսով: Այս վիճակագրությունը ոչ մի հստակ կապ չունի վաճառքների քանակի հետ և ընդհամենը խոսում է Apple-ի նոր արտադրանքի օգտակար և պահանջարկված լինելու մասին:

Աղբյուրը՝ mashable.com