Amazon Kindle Fire HDX 8.9v-ի դրական և բացասական կողմերը

amazon-kindle-fire-hdxԴրական՝ Amazon-ի վերջին պլանշետը կարող է մրցակցել Apple-ի iPad-ի հետ: Բարձր արտադրողականությամբ սարքավորումը շատ արագ է նավարկում վեբ-կայքերում և ներքին նավարկման համակարգում: Նոր էկրանն ավելի հստակ և արտահայտիչ է, իսկ մարմինը բավականին թեթև է 8.9 դյույմանոց էկրանով պլանշետի համար: Mayday ֆունկցիայի շնորհիվ օգտագործողը ստանում է ավելի անձնական և հեշտ օգտագործման ծառայություն: Որոշ փոքր, բայց խելացի ինտերֆեյսի հավելվածների միջոցով օգտագործումն ավելի պարզ և հաճելի է դառնում:

Բացասական՝ Տեսանյութերի արագ ցուցադրման ֆունկցիան պատրաստ չի լինի թողարկման ժամանակ: Գովազդներից ազատ տեսանյութերի նվագարկիչների տարբերակները դեռևս կարժենան 15 դոլար: 16 Գբ տարածքը շատ փոքր է որակյալ HD տեսանյութեր պահպանելու և դիտելու համար, և չկա հիշողությունը ավելացնելու հնարավորություն: Google Play-ի ապահովումը լիարժեք չէ, հետևաբար շատ հավելվածներ դեռևս հասանելի չեն օգտագործման համար: Ետևի կոճակները երբեմն դժվար է գտնել:

Amazon Kindle Fire HDX 8.9v-ի արժեքը 379 դոլար է: Պլանշետը կշռում է ընդհամենը 0.37 կիլոգրամ, ամբողջ լայնությունը 9.1 դյույմ է, պրոցեսորը՝ Qualcomm Snapdragon 2.2 Գհց, օպերացիոն համակարգը՝ Fire OS 3.0 “Mojito”:

Աղբյուրը՝ cnet.com