Իսպանական ֆուտբոլի առաջատար Մադրիդի Ռեալի The Estadio Santiago Bernabéu մարզադաշտը աշխարհի ամենահայտնի սպորտային վայրերից է: Բերնաբեո ստադիոնում են անցնում Մադրիդի Ռեալի հանդիպումները սկսած 1947 թվականից, բայց եվրոպական ֆուտբոլի գիգանտը կարող է այսուհետ խաղալ այլ անվանմամբ ստադիոնում, եթե ՏՏ հսկա Microsoft-ին հաջողվի համաձայնության հասնել ակումբի տնօրինության հետ բանակցություններում: Բիլ Գեյթսի հիմնադրած ընկերությունը ցանկանում է ձեռք բերել մարզադաշտի անվանման իրավունքը և վերանվանել 85.454 նստատեղ ունեցող մարզադաշտը:
Microsoft España-ի տնօրեն Մարիա Գարանան Իսպանական հեռուստատեսությունում հաղորդման ժամանակ նշել է, որ ընկերությունը շատ լավ հարաբերություններ մեջ է ակումբի հետ և քիչ առաջ կնքել է մեկ այլ համաձայնագիր ակումբին կից հիմնադրամի հետ: Իսկ Մադրիդի Ռեալի տնօրեն Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ իրենք կհրապարակեն բանակցությունների արդյունքում ստացված որոշումը մինչև 2014 թ. ամառ:
Աղբյուր՝ theverge.com